Իշխան Զաքարյանը հավակնում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայիսի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Իշխան Զաքարյանը հույս ունի, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային, իր նշանակումը ևս իրականություն կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: