«Երբ հացդ զինվորն է ուտելու». 6 ընկերություն՝ այդ թվում «Արտ լանչը», բանակը կապահովեն ժամանակակից ճաշարաններով և հարուստ ճաշացանկով

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը
Պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում արդեն շահագործվել են նոր արդիականացված ճաշարաններ՝ նոր սարքավորումներով և գույքով․ այստեղ զինվորներին մատուցում են բարձր որակի և հարուստ սննդացանկով ուտելիք։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր փորձնական ծրագիր սկսելու մասին, որի իրականացման համար հայտարարվել էր  մրցույթ։
Այս մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից մեկն էլ  «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է։
Ընկերության հիմնադիրներից Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրենց ընկերության կողմից ՊՆ 2 զորամասի նոր շահագործված ճաշարանների լուսանկարներն ու կից գրել։
«Մի քանի օր առաջ «Արտ լանչը» սկսեց ՊՆ զորամասերից 2-ում ճաշարանների շահագործումը: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ արածդ պարզապես բիզնես չէ՜, երբ հացդ զինվորն է ուտելու։ Սա մեր համար պատվի խնդիր է: Զինվորներից շատերը հարցրել են մեր խոհարարներին. «էս հետո էլ ա ըսենց համով ու բազմազան լինելու, թե՞ սկիզբն ա դրա համար ա»։ Պատասխանում եմ՝ նոր ենք դրա համար ա ըսենց, կամաց-կամաց ավելի լավ ա լինելու։ Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդի»: 
Factor.am-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե  ՊՆ քանի զորամասում է նախատեսվում ունենալ ժամանակակից ճաշարաններ։
Հարցին ի պատասխան՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Թե այս պետական ծրագրի ընթացքում քանի զինվորական ճաշարանում է կատարվելու համապատասխան փոփոխություն և մատուցվելու նոր որակի սնունդ, չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է։ Նշեմ, որ նախարարության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում մեզ հետ համագործակցում է 6 ընկերություն, որոնցից մեկն էլ «Արտ լանչ» սննդի կետերի ցանցն է։ Հավելեմ, որ այս ընկերությունը փորձառու է, իրենց նախաձեռնությունները վերաբերում են կոնկրետ մարտավարական լուծումների։ Իրենք ունեն նաև այլ հետաքրքիր նախաձեռնություներ ևս»։ 
Նշենք, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած ծրագրով նախատեսվում է զորամասերի ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկայի, կահույքի, խոհանոցային սպասքի փոխարինում ժամանակակից միջոցներով, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում, դաշտային պայմաններում ու առաջնագծում ճաշատեսակների բազմազանության ապահովում։

 

Աղավնի Սուքիասյան