ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների:

«Հանդիպման նպատակն է՝ գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը: Սևանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլև՝ թափանցիկ, օրինական: Հետևաբար, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սևանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել. «Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել շուրջ 90 տոկոս իրացման ծավալների աճ, ինչպես նաև հարկային վճարումների շուրջ 100 տոկոս աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ և պարտաճանաչորեն կատարում են»:

Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու սպառիչ պատասխաններ ստացել: Բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շտկել թերացումները»,- ասված է հաղորդագրությունում: