Զարուհի Փոստանջյանը մեկ ասում է՝ պրիվետ Ռոբ, հետո ասում է՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Ոչ Ստամբուլյան կոնվեցիային» շարժմանը «Իմ քայլը» խմբակցությունից միացել է միայն մեկ պատգամավոր։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկում ենք ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլև կուսակցական հարցեր։ Հիմա քննարկումը շարունակվում է, և կոռեկտ չի, որ ես ինչ-որ բան ասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով քննարկումը կիսատ է թողել և դուրս եկել։

Դիտարկմանը, որ խմբակցությունում այս մասով տարաձայնություններ կան, նույնիսկ պատգամավորներ կան, որ միանում են՝ «ո՛չ Ստամբուլյան կոնվեցիային» շարժմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ՝ սխալ է ասել՝ պատգամավորներ կան, կա 1 պատգամավոր, որը միացել է։ Միանշանակ կան տարբեր կարծիքներ ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, այլ բոլոր հարցերի շուրջ»։

Հարցին՝ արդյո՞ք աշնանն ԱԺ-ի օրակարգում լինելու է այդ հարցը, Սիմոնյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ աշնանը փողոցում կորոշվի իշխանափոխության հարցը, ընդդիմությունը կհամախմբվի, և չի բացառվում, որ ընդդիմության կենտրոններից մեկն էլ ինքն է լինելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ուրախ եմ, թող ինքը ընդդիմության կետրոնը լինի։ Իշխանափոխություն, իհարկե, չի լինի։ Ռոբերտ Քոչարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը քաղաքականություն վերադարձե՞լ է, թե՞ ոչ։ Թող Ռոբերտ Քոչարյանը լինի ընդդիմությունը, բայց ես իրեն որպես ընդդիմություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ տարբեր նոր մարդկանց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան