Հրապարակվել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը

Լուրեր

04.02.2026 | 16:37
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ
04.02.2026 | 16:32
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան
04.02.2026 | 16:30
Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար
04.02.2026 | 16:19
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
04.02.2026 | 16:10
Կրասնոյարսկում աշակերտուհին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել դպրոցը
04.02.2026 | 15:59
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով
04.02.2026 | 15:51
Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով  բանակցություններ են անցկացրել
04.02.2026 | 15:42
Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
04.02.2026 | 15:34
Մեր երկրում խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ. Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:30
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն․ HRW-ի 2025-ի զեկույցը
04.02.2026 | 15:26
Խստորեն դատապարտելի է, պետք է կոշտ արձագանք. Գալյանը՝ ոստիկանի կողմից խոշտանգման դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:18
Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի և Դնեպրոպետրովսկի վրա. զոհեր և վիրավորներ կան
04.02.2026 | 15:16
Քաղաքական ցնցումներ են եղել, հարձակում ՀՀ-ի վրա. Թորոսյանը` աղքատության ցուցանիշը կիսով չափ չկրճատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:09
Առաջին դոպինգ սկանդալը ձմեռային Օլիմպիական խաղերում
04.02.2026 | 15:00
Ինչ է քննարկել Փաշինյանն Ալիևի հետ // Գալյանի պնդմամբ՝ մարտին նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն՝ հրապարակվել է Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարությունը՝ մանրամասնելով, որ Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 24 միլիարդ 75 միլիոն 500 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21 միլիարդ 402 միլիոն 800 հազար դրամի դիմաց կամ 2 միլիարդ 672 միլիոն 700 հազար դրամով ավելի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:

Ընկերության կողմից 2019 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 11 միլիարդ 798 միլիոն 200 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են համապատասխանաբար 1 միլիարդ 606 միլիոն 900հազար և 1 միլիարդ 526 միլիոն 100 հազար դրամ պետական բյուջե վճարած գումարներով: