Բագրատաշենի մաքսատանը քաղաքացու ինքնավնասման փորձի ժամանակ շատերը իրենց բեռները փախցրել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Բագրատաշենի մաքսակետում բեռը մաքսազերծելու օրինական պահանջին ընդդիմացած և ինքնավնասման փորձ կատարած քաղաքացու ստեղծած իրավիճակից շատերն օգտվել են և փախցրել իրենց բեռը: Կառավարության նիստից հետո տեղեկությունը լրագրողներին փոխանցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա շոու է եղել, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ չէր ցանկանա նման որակում տալ, մինչդեռ այդ դեպքին հետևել են այլ իրադարձություններ:

«Այդ գործընթացի ժամանակ, երբ մեր ծառայողները զբաղված են եղել օգնություն ցույց տալով կամ ուշադրությունը շեղվել է, շատ հայրենակիցներ օգտվել են իրավիճակից և բեռները փախցրել են: Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի, այդ շոուն չէին կազմակերպել, որ կարողանային բեռներ տանել: Բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրան, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք օգտվում են իրավիճակից»,- ասաց Անանյանը:

Հիշեցնենք, որ Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին քաղաքացու ինքնավնասման դեպքի առնչությամբ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել էին. «Ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների՝ ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի՝ քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց՝ ինքնավնասման դիմելու միջոցով: Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան