Մի քանի տասնյակ աշխատակիցներ պետք է աշխատանք փնտրեն. Տիգրան Խաչատրյանը՝ ՊՈԱԿ-ի լուծարման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը: Նախագիծը մշակվել է վարչապետի որոշմամբ: ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կառավարության նիստից հետո Factor.am-ն էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարությունը պատրաստ է իրականացնել ՊՈԱԿ-ի գործառույթները, քանի որ այն զբաղվում է խոշոր և մանր եղջերավոր անասունների հիվանդությունների կանխարգելմամբ:

«Ընդհանուր առմամբ՝ տարեկան 13 պատվաստում է իրականացվում, իսկ մեխանիզմը հետևյալն է. ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այդ աշխատանքը հանրապետության բոլոր համայնքներում կատարելու համար պայմանագրային հիմունքներով պատվիրում են այնտեղ գտնվող մասնագետներին և այնտեղի մասնագետներն իրականացնում են այդ պատվաստումը: ՊՈԱԿ-ի աշխատակազմը ներկա աշխատակիցներով կազմակերպչական բնույթի է, դրա համար պահվում է որոշակի մասնագիտական կազմ, ինչպես նաև պահվում է զգալի քանակով սպասարկող անձնակազմ»,- ասաց նախարարը:

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն այս պահին ունի 150 աշխատակից: Տիգրան Խաչատրյանը, սակայն, չգիտի, թե նրանցից քանիսը կտեղափոխվեն Էկոնոմիկայի նախարարություն: Նա չբացառեց, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ գործազուրկ կդառնան:

«Ես չգիտեմ, թե որքանն է տեղափոխվելու, հիմնական մասնագիտական կազմը պահպանվելու է: Մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք սպասարկման բնույթի աշխատանք էին իրականացնում, կարող է՝ չշարունակեն իրենց աշխատանքը: Նրանք աշխատանք պետք է փնտրեն այլ ոլորտում»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան