Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում  4 դիրքով առաջընթաց է արձանագրել

Լուրեր

02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությւոնից տեղեկացնում են, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում  64-րդ դիրքն է զբաղեցնում, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:

«Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով: Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական և տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:

2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:

Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասված է հաղորդագրությունում:

 

Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են 2007 թվականից ի վեր` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornell» համալսարանի և «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով: Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները և կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական և քանակական ցուցանիշների հիման վրա։ Այն հաշվարկվում է որպես Ինովացիոն մուտքերի ենթաինդեքսի (Innovation Input Sub-Index) և Ինովացիոն ելքերի ենթաինդեքսի (Innovation Output Sub-Index) պարզ միջին թվաբանական, ընդ որում ինդեքսի ցուցանիշները խմբավորվում են ըստ 7 հենասյուների` «Ինստիտուտներ» «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Բիզնեսի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» և «Ստեղծագործական արտադրանք»։

Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից հրապարակված հաշվետվությունները, պետական վիճակագրական տվյալները, մասնավոր հատվածից ստացված տեղեկատվությունը և սոցիոլոգիական հարցումների արդյունքները: