«Ներկայացված փաստերը խեղաթյուրված են». Հակոբ Կարապետյանը՝ ՀՅԴ քաղաքային կոմիտեի արած պնդումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականի քաղաքային բյուջեով  նախատեսվել է վերելակների նորոգման ու սպասարկման համար 129 մլն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 մլն 228 հազար դրամի փոխարեն։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացվող ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հակադարձելով ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչների այն պնդումներին, թե Երևանի քաղաքային իշխանությունները վերջին տասը ամիսներին չեն կատարել նախընտրական խոստումները, Հակոբ Կարապետյանը նշեց․ «Ներկայացված փաստերը խեղաթյուրված են և իրականությանը չեն համապատասխանում։ Միտք հնչեց, թե վերելակների հարցը լուծելու փոխարեն  քաղաքապետարանը  բյուջեն 71 մլն դրամով կրճատել է։ Իրականում միանգամայն հակառակն է․ 2019 թվականի քաղաքային բյուջեով  վերելակների սպասարկման համար նախատեսված գումարը գերազանցում է 2018-ի բյուջեին։ Ինչ վերաբերում է վերելակները փոխելուն և նորոգելուն, քաղաքապետարանը ծրագիր է առաջարկել՝ հարցը համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ համատեղ լուծելու համար»։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղարը նաև Երևանի կանաչապատման խնդրից խոսեց՝ նշելով, որ կանաչապատման ենթակա են այն տարածքները, որտեղ ոռոգման համակարգ կա։

«Մասնավորապես՝ Սարալանջի տարածքի համար մրցույթ է հայտարարվել՝ ոռոգման համակարգ հիմնելու վերաբերյալ։ Կաթիլային ոռոգման համակարգի առկայության դեպքում, բնականաբար, ծառատունկ կլինի և մյուս տարվանից կունենանք մեր նախատեսածը»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան