Երեւանում կկատարվի երթեւեկության կազմակերպման հերթական փոփոխությունը
Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Սեւքարեցի Սաքոյի եւ Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: