ԱԺ-ն հրաժարվել է Ռուբեն Հայրապետյանի «Նոյ»-ից. կես տարվա համար «Ապարան ջուր» ՍՊԸ-ին վճարվելու է 1 մլն 128 հազար դրամ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ջրի մատակարարը մոտ մեկ ամիս է փոխվել է: Խորհրդարանն օգտվում է «Ապարան ջուր» ընկերության արտադրանքից: Մինչ այս, Ազգային ժողովն օգտագործում էր «ՌՌՌ»  հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի «Նոյ» ապրանքանիշի ջուրը:

Ջրի մատակարարման համար  հուլիսից մինչև դեկտեմբեր Ազգային ժողովը վճարելու է 1 մլն 128 հազար դրամ։ Ընդհանուր խորհրդարանում տեղադրվել է 30 հատ ջրի նոր դիսպանսեր:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ապարան ջուր» ՍՊԸ-ն պատկանում է Վահրամ Դավթյանին: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում: Ազգային ժողովին, սակայն, խմելու ջուրը մատակարարել է «Մեհրաբ Մեհրաբյան» Ա/Ձ-ն: «Ապարան ջուր» ՍՊԸ-ի վաճառքի կենտրոնից Factor.am-ին փոխանցեցին, որ ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ,  ինչի պատճառով էլ առայժմ միայն ջրի արտադրությամբ են զբաղվում՝ չկարողանալով առաքել:

Նշենք, որ Ազգային ժողովի ջրի նախկին մատակարար «ՌՌՌ»  հանքային ջրերի գործարանը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Factor.am-ն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչու են հրաժարվել «Նոյ»-ից և արդյոք դա որևէ կապ կարո՞ղ է ունենալ  գործարանի սեփականատիրոջ՝ Ռուբեն Հայրապետյանի անձի հետ։

«Մրցույթով ով հաղթել է, նրա հետ էլ պայմանագիրը կնքվել է: Տարեկան պայմանագիր է, լրանում է, նոր բյուջեով նոր մրցույթ է հայտարարվում: Սեփականատերը կապ չունի, ով էժան արժեք առաջարկի՝ նրան էլ ընտրում ենք, ես իրենց որակական տարբերությունները չեմ զգում»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Նարեկ Կիրակոսյան