«Հարցը ոչ թե դելֆինի պահման պայմաններն են, այլ կենդանիների մասին օրենքում եղած բացերը»․ Նարե Արամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կենդանիների պաշտպանության հարցում դաշտն այնքան բաց է, որ առկա  նորմերն ավելի շատ խանգարում են որևէ կերպ վերահսկել իրավիճակը։ Պետք է հասկանանք՝ եղածով ինչ կարող ենք անել. այս մասին այսօր՝ ռուսաստանաբնակ հայ գործարարի կողմից Գյումրիում դելֆինարիում կառուցելու առնչությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ  Նարե Արամյանը։

«Հարցը ոչ թե դելֆինի պահման պայմաններն են, այլ կենդանիների մասին օրենքում եղած բացերը։ Դելֆիններին անազատ պայմաններում պահելու ենթակառուցվածք ստեղծելը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքին»,- նշեց Նարե Արամյանը։

Նրա խոսքով ՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի վերամշակումները դանդաղ են ընթանում։

Նման խնդիրների մասին ոչ թե  հասարակական կազմակերպությունները պետք է ահազանգեն, այլ տեսչական մարմնի պատասխանատուն պետք է անմիջապես արագ արձագանքի և անձամբ տեղեկացնի հասարակությանը։

«Կենդաների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևորագույն խնդիրը հանրային վերահսկողության իսպառ բացակայությունն է։ Բացի այդ, օրենքը նույնպես պետք է լրացվի, ներառի բոլոր կենդանատեսակները՝ առանձին բաժիններով»,- ընգծեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչը։

 

 

Մանրամասները տեսանյութում:

Նելլի Մելքոնյան