2019 թ. 1-ին եռամսյակում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որտեղ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնից տեղեկացնում են, որ կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

«2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9.3%-ով` կազմելով 391.47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով կազմելով 49.98%, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին՝ այսինքն վերջիններից ստացվող փոխանցումները բավականին մեծ աճի տեմպ են արձանագրել: Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23.3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում`29.7%-ով:

ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաև հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու՝ 16.2% արժեզրկմամբ:  Ուշագրավ է, որ 2008-2018թթ.-ին ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել: Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է  2016թ.-ին՝ 50.11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը ևս արձանագրվել է 2016թ.-ին՝ կազմելով 58.51%:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4.83%-ով` կազմելով 286.62 մլն ԱՄՆ դոլար: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների կտրվածքով)` կազմելով 104.84 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23.51%-ով: Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի  ՌԴ և ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18.2% և 7.2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7.3%-ով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման»,- ասված է հաղորդագրությունում: