Գորիում վթարից տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած  երեխաներին:

«Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող երեխաներն արդեն ապաքինվում են և այժմ գտնվում են վերականգնողական փուլում:

Աղջկա մոտ առկա էին բազմաթիվ պոլիտրավմաներ: Հայաստան տեղափոխելուց հետո նրան հաջողությամբ վիրահատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և այժմ կարողանում է քայլել:

Տղան Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայից Հայաստան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` միացված արհեստական շնչառության սարքին: Նրա վիրահատությունը ևս դրական արդյունք է տվել:

Հովհաննես Հարությունյանը հավաստիացրել է, որ երեխաների առողջական-վերականգնողական բուժման ընթացքը լինելու է թե՛ առողջապահության նախարարության, թե՛ բժշկական կենտրոնի ուշադրության ներքո:

Տեսակցությունից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: Փոխնախարարն ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությունն ու բուժող բժիշկները նրանց ճանապարհել են տուն»,- ասված է հաղորդագրությունում: