Նախօրեին հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախօրեին հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորել ու նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից»,- գրել է Հովհաննիսյանը: