«Թուրքիան պետք է առերեսվի 1915թ.-ի հետ». քուրդ պատգամավոր

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Սիիրթ քաղաքից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը Սթոքհոլմում մասնակցել է ասորիների ցեղասպանությանը նվիրված ժողովին. գրում է ermenihaber-ը:

Մինչ ժողովին մասնակցելը, Բեշթաշը Շվեդիայում հանդիպել է ասորական համայնքի մի շարք կազմակերպությունների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարել  Հայոց ցեղասպանության հարցին, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը երկրի ներսում։

«Գոյություն ունի 1915թ.-ի ցեղասպանության հարցը։ Պետք է առերեսվել դրա հետ և փորձել լուծում տալ։ Կան Դերսիմի և մի շարք այլ կոտորածները: Առերեսումը  լուրջ ներդրում է ունենալու  այդ հարցերի լուծման գործում»,-ասել է պատգամավորը։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիայում քրդական հիմնախնդրին՝ նշելով, որ թուրքական իշխանությունները մինչ այժմ շարունակում են  խտրական քաղաքականոթյունը քրդերի նկատմամբ։

«Դուք մինչև հիմա արգելք եք սահմանում քրդերենի նկատմամբ։ Մինչև հիմա մայրենի լեզվով կրթություն հնարավոր չէ ստանալ։ 7 հատ կուսակցություն եք փակել։ Այս հարցերը պետք է լուծվեն։ Պետությունը չպետք է միջամտի հավատքի հարցերին։ Պետությունը հավատք և կրոն չունի։ Թուրքիայում միակ բանը, որ ընդունելի է, քաղաքացի հասկացությունն է։ Եթե թուրք ես, սուննի ես, մուսուլման և տղամարդ, ուրեմն ընդունելի քաղաքացի ես, իսկ, եթե քուրդ ես, հայ, ասորի և կին ես, ուրեմն ընդունելի չես»,- եզրափակել է քուրդ Բեշթաշը։