«Վարդավառը՝ Սևանա լճում». Փաշինյանը լուսանկար է հրապարակել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Վարդավառը՝ Սևանա լճում»,- ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու լուսանկար հրապարակել:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է իր հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Վարդավառ անվամբ:

Եթե անցյալ տարի տոնը հիշարժան էր մայրաքաղաքի սրտում կազմակերպված միջոցառմամբ, ապա այս տարի Վարդավառի գլխավոր միջոցառումը «գործուղել» էին Գյումրի: Ու գյումրեցիներն իրենց հատուկ հումորով՝ «Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» կարգախոսով բոլորին հրավիրել էին թրջվելու:

Ի դեպ, նկատենք նաև, որ վարչապետն իր այս լուսանկարը հրապարակելով թերևս ազդարարել է, որ Սևանա լճում լողալն անվտանգ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Սևանա լճի «ծաղկելու» առնչությամբ Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել՝ հայտարարելով, որ հանգստի սեզոնին կրել են մեծ վնասներ, քանի որ մարդիկ վախենում են ջրում լողալ ու նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել այլ վայրերում։ Տնտեսվարողները նաև պահանջել էին, որ Գեղարքունիքի մարզպետն ու այլ պաշտոնյաներ անձամբ լողան լճում՝ ապացուցելով, որ այն անվտանգ է, ինչն էլ ավելի ուշ իրականություն դարձավ։