Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը
Վրաստանում 2019 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 9-ը կանցկացվեն Agile Spirit 2019 զորավարժություններ՝ Վրաստանի զինված ուժերի արևմտյան և ԱՄՆ-ի ու Եվրոպայի սպաների ղեկավարությամբ․ այս զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ որևէ արտառոց բան չկա նրանում, որ Հայաստանը չի մասնակցում այս զորավարժություններին․ ավելին՝ մասնակցության հրավեր երբեք չի ստացել և նման համագործակցության պահանջ մենք չենք ունեցել։
«Հայաստանը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հստակ շրջանակ ունի, որտեղ նման զորավարժությունների մասնակցելու պահանջ կամ համագործակցության ֆորմատ չկա։ Կոնկրետ վերը նշված զորավարժություններին տարիներ առաջ մենք դիտորդի կարգավիճակում երկու սպա ենք ուղարկել և վերջ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը։
Հարցին՝ 2019թ․ փետրվարին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Երևան կատարած այցի ընթացքում կողմերը ստորագրել են ռազմական համագործակցության ամենամյա պլան, արդյոք այդ ամենամյա պլանը Agile Spirit 2019-ին մասնակցելու պարտավորություն չի ենթադրում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ, Վրաստանում տարվա մեջ մի քանի անգամ տարբեր զորավարժություններ են անցկացվում, որոնցից է օրինակ՝ Nobel Partner-ը, որին վերջին 5-6 տարիներին մշտապես մասնակցում ենք։ Այն իր բնույթով մեզ հետաքրքրում է, որին էլ մենք մասնակցում ենք և ստացվում է հետաքրքիր համագործակցություն»։
Անդրադառնալով հարցին, որ ՌԴ-ն պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում, արդյոք հայկական կողմը մասնակցելո՞ւ է այս զորավարժություններին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «ՀԱՊԿ շրջանակներում կա հստակ միջոցառումների ցանկ՝ հաստատված տարեկան պլանով։ Հայաստանում տարեկան 3-4 նման միջոցառում է անցկացվում։ Մենք ունենք նաև 102-րդ ռազմաբազայի հետ խոշոր զորավարժություն, ՌԴ-ի հետ անցկացվելիք զորավարժությունները պլանավորված են դեռևս 1 տարի առաջ հաստատված պլանով»: 

Նշենք, որ թեմային անդրադարձել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝  ֆեյսբուքի իր էջում գրելով. «Ակնհայտ է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառումներին Ռուսաստանին դուր գալու համար։ Դա Հայաստանի նոր իշխանության որդեգրած միագիծ, միավեկտոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է, որն ունի միայն մեկ նպատակադրում՝ սիրաշահել Ռուսաստանին ու նրա ղեկավարությանը»։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, երբ մեջբերեցինք պատգամավորի գրառման այս հատվածը, հայտնեց, որ չի ցանկանում մեկնաբանել այն։
Աղավնի Սուքիասյան