Սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով թանկացում չի լինելու. ՊԵԿ
Տնտեսություն
26.07.2019 | 12:46ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»,- ասված է հաղորդագրությունում: