Հակակոռուպցիոն դատարաններ կլինեն. ԱՆ ներկայացուցիչը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.07.2019 | 12:17Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի առկայություն: Այս մոդելի հաջողության հիմնական տարրը համագործակցությունն է: «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը:
«Բացի այդ՝ նախատեսում ենք նաև հատուկ մասնագիտացված ստորաբաժանում Դատախազության շրջանակներում՝ կունենանք կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանում, որը շատ ավելի մասնագիտացված կլինի»,- հավելեց նա:
Մարիամ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում հակակոռուպցիոն դատարաններ են լինելու, այս պահին քննարկվում է երկաստիճան համակարգը: «Ուզում եմ շեշտել, որ այս ռազմավարությունը տարբերվում է նրանով, որ ինստիտուցիոնալ մոդելին շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացված»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: