Քաղավիացիայի կոմիտեից մանրամասներ են հայտնում Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման մասին

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղավիացիայի պետական կոմիտեի տեղեկություններով՝ Հուրգադա-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ 24 ժամով հետաձգվել: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ 24 ժամով տվյալ չվերթը հետաձգվել է։ Այդ հետաձգումների մասին ընկերությունը երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է՝ նշելով, որ չվերթը տեղափոխվում է հուլիսի 26-ին»,- ասաց Փայասլյանը՝ նշելով, որ ավիաընկերությունը չի հայտնել, թե ինչ պատճառներով է հուլիսի 25-ի չվերթը հետաձգվել։

Դիտարկմանը, որ, փաստորեն, ՀՀ քաղաքացիներն ավիաընկերության կողմից չվերթի չպատճառաբանված հետաձգման արդյունքում մի ամբողջ օր ստիպված են մնալ Հուրգադայի օդանավակայանում և կատարել լրացուցիչ ծախսեր, Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնյան ասաց. «Մենք կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում այդ հարցին միջամտել և աջակցել, սակայն դա մեր պարտականությունը չէ։ Մենք, համենայն դեպս, կհասկանանք, թե ինչ լծակներ ունի պետությունը՝ ազդելու համար այդ գործընթացի վրա»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթը չեղարկվել է, որի արդյունքում Եգիպտոսում է մնացել ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Տեղեկությունը տարածել էր ՀՀ արտգործնախարարությունը՝ հայտնելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Նշենք, որ Հուրգադա-Երևան հետաձգված չվերթը պետք է իրականացներ «ԷՅ ԸՆԴ ԱՐ ՏՈՒՐ» ավիաընկերությունը, որի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին էլ չեղարկվել էին նաև Երևան-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները:

Աղավնի Սուքիասյան