Կառավարությունը 405 միլիոն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
25.07.2019 | 11:58Հայաստանի Ջրային կոմիտեին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվեց 405 մլն 709 հազար դրամ՝ կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, մի շարք ջրամատակարարման համակարգեր վերանորոգելու համար։
Ըստ գործադիրի ընդունած որոշման նախագծի՝ ջրամատակարարման համակարգերը կառուցվել են նախորդ դարի 70-80 ական թվականներին, գտնվում են քայքայված վիճակում, վթարները հնարավոր չէ վերացնել, և բնակիչներին պատշաճ ջրամատակարարում ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի, համաձայն վերը նշված վարձակալության պայմանագրի, իրականացնել կապիտալ բնույթի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվող նոր, փոքր քլորակայանների կառուցումով և լոկալ՝ այլընտրանքային էլեկտրաէներգիայի սնուցման ապահովմամբ, հնարավոր կլինի մոնտաժել նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման սարքավորումներ։
Ջրամատակարարման 10 օբյեկտների գծով կապիտալ աշխատանքների գումարը, ըստ դրական փորձագիտական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 655,536.4 հազար դրամ: Շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների գումարը կազմում է 642,192.9 հազար դրամ, որի նկատմամբ հաշվարկված տեխնիկական հսկողության համար՝ 10,002.0 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 3,341.5 հազար դրամ: Շինարարության և կապիտալ աշխատանքների համար կայացած մրցույթի ընթացքում մասնակիցների կողմից առաջարկված գների արդյունքում 642,192.9 հազար դրամ գումարը նվազել է՝ կազմելով 437,366.4 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան