Արտակ Քամալյանը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկումը, որին ներկա են եղել մի շարք շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ։

«Մասնավորապես փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել է ռազմավարության փաստաթղթի նախագիծը։ Վերջին ամիսներին մշակվող կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության փաստաթղթով նախատեսված է գույքագրել  գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

Առաջիկայում նախատեսվում  է ռազմավարության փաստաթղթի առավել լայնածավալ քննարկումների կազմակերպում ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, մասնավորապես՝ փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների»,- ասված է հաղորդագրությունում: