Հովիկ Աբրահամյանի օրոք ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լուծարվում է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վաղը որոշում կընդունի լուծարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ կառավարությունում շրջանառվում է արդարադատության նախարարության կողմից հեղինակած որոշման նախագիծ, որով ուժը կորցրած է ճանաչվելու 2015 թվականի փետրվարի 19-ին ուժի մեջ մտած կառավարության 165-Ն որոշումը: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որն ստեղծվել էր Հովիկ Աբրահամյանի օրոք և շարունակեց գոյություն ունենալ Կարեն Կարապետյանի օրոք, աչքի ընկնող որևէ փոփոխություն չիրականացրեց:

Այս խորհուրդը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ևս պարապուրդի էր մատնված, այն որևէ նիստ չգումարեց: Իսկ վերջերս ստեղծվեց հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որի առաջին նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հուլիսի 12-ին:

Ըստ էության այս երկու խորհուրդների կազմերը չեն տարբերվում միմյանցից: Ինչպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, այնպես էլ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ խորհրդի կազմում են փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամներ և ՀԿ ներկայացուցիչներ:

Նարեկ Կիրակոսյան