Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ S-400-ների մատակարարմամբ կախում կառաջանա Ռուսաստանից

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Թուրքիայի քաղաքական շրջանակներում շարունակվում է քննարկվել Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդիրը. գրում է ermenihaber-ը:

Չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ռուս-թուրքական գործարքը բավական մեծ խանդավառությամբ ընդունվեց, ընդդիմադիր շրջանակներում այդ հարցով որոշակի մտահոգություններ կան։

Թեմային անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։  Վերջինս նշել է, որ այս գործարքը իր բացասական կողմը նույնպես ունի, քանի որ սրանով ավելի է մեծանում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից։

«Արտաքին քաղաքականության մեջ լուրջ խոչընդոտի առջև ենք կանգնած։ Արտաքին քաղաքականությունը պետք է ղեկավարվի ողջամտությամբ։ Եթե Թուրքիան անվտանգության առումով խնդիրներ ունի, կարող է գնել «S-400», բայց դա չպիտի կախվածություն առաջացնի Ռուսաստանից»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը։ Վերջերս էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիային մատակարարված այդ համակարգերը կգործարկվեն 2020-ից: