Մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

Լուրեր

30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխտակազմից տեղեկացնում են, որ դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։

«Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը: «Իհարկե, թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ: Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի և դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է: Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը: Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաև դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, և ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,– նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա առաջարկել է արտաքին գործերի նախարարությանը՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար, որը, նախագահի խոսքով, կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, ով տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի՝ դրանով և՛ իր ներդրումն ունենալով մեր դիվանագիտության մեջ, և՛ շարունակելով այն փայլուն կյանքը, որն ունեցել է Արման Կիրակոսյանը:

Շնորհակալություն հայտնելով պարգևի և ուշադրության համար՝ Արման Կիրակոսյանի այրին՝ Սուսաննա Կիրակոսյանը, նշել է, որ իր ամուսինը կյանքի ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վերջին օրը, նվիրված է եղել հայագիտությանը, դիվանագիտությանը, պետությանը: «Թեպետ նա մեզնից, ավաղ, շատ շուտ հեռացավ, բայց իր հետքը թողեց նորանկախ Հայաստանի պատմության և հատկապես դիվանագիտության մեջ: Ես վստահ եմ, որ Արմանը շատ ուրախ կլիներ ընդունել այս բարձր պարգևը, որ նրա գործը կշարունակվի, նրա հիշատակը միշտ վառ կմնա այն անձանց մեջ, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու և աշխատել իր հետ»,– նշել է նա:

«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման և զարգացման համար,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:-Եվ դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար, ուղեցույց, թե ինչ է նշանակում պարկեշտություն, նվիրվածություն ժողովրդին և պետությանը, աշխատանքին»:

Արման Կիրակոսյանի մասին խոսել և նրա անցած ուղին, վաստակն ու մարդկային կերպարը բարձր են գնահատել նաև նրա գործընկերներն ու ընկերները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմաբան Արամ Սիմոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը»,- ասված է հաղորդագրությունում: