Կարտոֆիլը, կաղամբն ու արտագնա աշխատանքը՝ Զոլաքարի զարգացման ճանապարհ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը բնակչության թվով մարզի երրորդ խոշոր համայնքն է: Զոլաքարն ունի մոտ 7.000 բնակչություն, 1.300 տնտեսություն, 2.200 ծուխ: Սակայն 7.000 բնակչությունից այս սեզոնին գյուղում տղամարդ գտնելը մի քիչ դժվար է: Բանն այն է, որ համայնքում աշխատատեղ չկա, եկամտի միակ աղբյուրը հողագործությունն ու անասնապահությունն է: Իսկ քանի որ դրանցից ստացված եկամուտով ընտանիք պահելն այնքան էլ հեշտ չէ, ապրիլից սկսած գյուղի տղամարդիկ մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի: Նրանք կազմում են բնակչության 25 տոկոսը, որից 2 տոկոսն այլևս չի վերադառնում:

«30 տարի գնացել եմ Ռուսաստան, աշխատել: Հիմա էլ թոշակառու եմ, էլ ո՞ւր գնամ: Շատ դժվար է, ընտանիքից հեռու ես գտնվում: Գնում ենք, գիշեր ու ցերեկ աշխատում, բերում տալիս ենք բանկերին ու վերջացնում: Ո՞ւր ա այստեղ աշխատանք, որ աշխատանք լիներ, հիմա պարապ կանգնած չէի լինի»,- ասում է համայնքի 70-ամյա բնակիչ Վահան Սիմոնյանը՝ հավելելով, որ հիմա էլ ընտանիքից արտագնա աշխատանքի մեկնածներ կան:

Բացի աշխատատեղերի բացակայությունն ու հողագործությունից ստացված ապրանքի սպառումը, գյուղում չլուծվող խնդիր չունեն, վստահեցնում են Զոլաքարի համայնքապետարանում: Գյուղում, ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ հիմա զբաղվում են հատկապես կարտոֆիլի ու կաղամբի մշակմամբ: Սակայն դրանց իրացման ճանապարհը դեռևս չեն գտել:

«Զոլաքարի զարգացումը կախված է արտադրանքի սպառումից: Եթե շուկաներ ստեղծվեն, որ մարդիկ կարողանան իրենց արտադրանքը սպառեն, դա համայնքի ամենամեծ զարգացումը կլինի, որովհետև ամեն ինչ կախված է դրանից: Այս տարի նախատեսվում է, որ կստանանք շուրջ 3.000 տոննա կաղամբ, 2.500 տոննայի չափ էլ կարտոֆիլ: Սպառում ենք, բայց շատ ցածր սակագնով: Կաղամբը՝ 30-40 դրամով, իսկ կարտոֆիլը՝ 80-100 դրամով»,- ասում է Զոլաքարի համայնքապետարանի համայնքային ծրագրերի համակարգող Հակոբ Բարոյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանի կարծիքով՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է սուբսիդավորել. «Եթե ՀՀ-ում ուզում են գուղատնտեսություն զարգացնել, ըստ ոլորտների ու ցանքատեսակերի՝ առաջինը պետք է հացը սուբսիդավորել: Մենք պատերազմող երկիր ենք և ցանկացած պահի կարող է մտնենք պատերազմի մեջ: Դրա համար պետությունը գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորի»:

Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն էլ ասում է, որ հաճախ է լինում համայքներում, սակայն ապրանքի իրացման հարցով իրեն երբևէ չեն դիմել: «Նման համայնք չկա, որտեղ ես գոնե ամիսը մեկ անգամ չլինեմ: Չեմ գնում հավաքույթ անում, բայց գնում քայլում եմ գյուղում: Մարդիկ կարող են մոտենալ, ասել: Մարզպետարան դեռ ոչ ոք չի դիմել, որպեսզի մենք ինչ-որ բանով աջակցենք իրենց կարտոֆիլի վաճառքին: Ամեն դեպքում՝ իրենք պետք է դիմեն, որ մենք էլ դիմենք համապատասխան մարմիններին»,- ասաց Գրիգորյանը:

Մինչդեռ համայնքապետարանի ներկայացուցիչ Հակոբ Բարոյանը վստահեցնում է, որ խնդիրը մարզպետարանում հաճախ են բարձրաձայնում. «Հարցը համայնքի ղեկավարը քննարկել է մարզպետի, մարզպետարանի համապատասխան աշխատողների հետ: Հիմա էլ քննարկման փուլում է, որովհետև ներկա պահին որևէ լուծում չկա: Պետք է դրսում շուկա ստեղծվի, որ ապրանքը դուրս գնա, որովհետև արտադրանքը հնարավոր չէ տեղում սպառել»:

Բացի կարտոֆիլի ու կաղամբի սպառման խնդրից՝ այժմ Զոլաքարում քննարկվող թեմաներից առաջնայինը համայնքների խոշորացման հարցն է: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է, որ 7.000 բնակչություն ունեցող Զոլաքարը պետք է միավորվի 5.000 բնակչություն ունեցող Աստղաձոր համայնքի հետ: Իսկ կենտրոնը կդառնա Զոլաքար համայնքը:

«Կարծում եմ, որ դրա անհարժեշտությունը չկա: Այս երկու համայնքներն անհամատեղելի են, որովհետև համայնքների բնակչության միջև էլ խնդիրներ են առաջանում: Նույնիսկ հանգուցյալներին մենք տարբեր ձևի ենք հուղարկավորում: Մեր մտավախությունը միայն այն է, որ կողքի համայնքի հետ անհամատեղելիություն է, մենք այլ խնդիր չունենք, այն էլ այն դեպքում, որ, այսպես ասած, շահեկան դիրքում ենք գտնվում»,- ասաց Բարոյանն ու տեղեկացրեց, որ բնակիչների հետ քննարկում են կազմակերպել ու պարզել, որ զոլաքարցիները չեն ուզում միավորվել աստղաձորցիների հետ: Հիշում են՝ տարիներ առաջ նման փորձ ունեցել են:

«Առաջ մեր գյուղն ու Աստղաձորը միասին էին: Աստղաձորն առանձնացավ, որովհետև խոշոր էին համայնքները: Հիմա էլ, որ էլի միացնեն, ի՞նչ կստացվի: Առանց դա էլ խոշոր համայնքներ են: Ես դեմ եմ խոշորացմանը»,- ասում է Զոլաքարի բնակիչ Վոլոդյա Զաքարյանը:

Փոխմարզպետն էլ վստահեցնում է, որ խոշորացման հարցում իրենք ականջալուր են լինելու բնակչության ձայնին, եթե բնակչությունը դեմ եղավ, իրենք չեն պատրաստվում խոշորացնել. «ՀՀ-ն առանց ժողովրդի կարծիքը հարցնելու ոչինչ ու ոչ մի տեղ իրավունք չունի խոշորացում անելու: Քանի որ այս հասարակությունում, ՀՀ հպարտ քաղաքացին արեց իր քայլը, այսօր ձևավորվեց իշխանություն, և ես վստահ եմ, որ մեր Կառավարությունը լսելու է ժողովրդին: Եթե բնակչության մեծամասնությունն ինչ-որ մի բանի դեմ եղավ, ես ինքս պայքարելու եմ իրենց ցանկությունն առաջ տանելու: Բայց ոչ այն դեպքում, երբ որ գյուղապետերն իրենց շրջապատով փորձում են դեմ կանգնել: Ժողովրդի կարծիքը միանշանակ հաշվի ենք առնելու»:

Տաթևիկ Ղազարյան