Չավուշօղլուն ԱՄՆ-ին սպառնացել է նոր ռազմական օպերացիա սկսել Սիրիայում

Լուրեր

23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության համատեքստում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալից հայտարարություն է արել. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ եթե ի կատար չածվի թուրք-ամերիկյան համաձայնոթյունը Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցում, ապա թուրքական զինուժը ռազմական գործողություն կարող է սկսել այնտեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։

Նշենք, որ 2018-ին հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում էր քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Թուրքիան նաև պահանջում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում ստեղծվի անվտանգության գոտի, որը կվերահսկվի հենց իրենց կողմից։ Անվտանգության գոտու ստեղծումով Թուրքիան ցանկանում չեզոքացնել քրդական վտանգը։

«Անվտանգության գոտու համար ԱՄՆ-ի հետ ստեղծեցինք պատասխանատու կառույց։ Վերջին ժամանակներս այդ հարցում ձգձգումներ են նկատվում։  Մենք մի քանի անգամ տեսել ենք, որ ամերիկացիներն իրենց խոստումները չեն կատարում։ Դրանցից մեկը Մանբիչի հարցն է։ Որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել։ Ճանապարհային քարտեզի նպատակը Սիրիայի քրդական ուժերին դուրս մղելն էր Մանբիչից և վերջինիս հանձնումը նրա իսկական տերերին։ Մոտ 14 ամիս անցավ, բայց արդյունք չկա։ Եթե անվտանգության չստեղծվի և ահաբեկչները չմաքրվեն Մանբիչից, ապա Թուրքիան ռազմական գործողություն կսկսի»,- ասել է Չավուշօղլուն։