«Փորձված կաշառք ստացողներին թող փոխարինեն կաշառք վերցնելու հարցում անփորձները»․ Վագահն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ կոռուպցիոն սխեմաները վերացել են, դրանց փոխարեն այնպիսի հարաբերություններ են գործում, որտեղ չկան անձնական շահագրգռվածություններ կոռուպցիայի առումով։ Մեր նախկին պաշտոնյաներն աշխատանքի են ընդունվել, որպեսզի կարողանան գումարներ շորթել քաղաքացիներից, բիզնեսից և այդ գումարները փոխանցեն վերևի օղակներ, այդ թվում՝ հանրապետության ղեկավարին. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով  իշխանությունների վարած քաղաքականությանն ու դրանից բխող խնդիրներին։

«Հիմա Փաշինյանի ղեկավարած կառավարությունն այդ համակարգը քանդել է, բայց այդ մարդիկ աշխատում են․ հիմա նույն մարդը, որը գալիս և իր աշխատասենյակում անցնում է աշխատանքի, չի՞ մտածում արդյոք, որ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելիս գումար պետք է ստանա, հետևաբար՝ կադրային քաղաքականության հարցում պետք է զիջումներ չլինեն․ նախկին համակարգի մաս կազմած պաշտոնյաները պետք է հեռանան»,- ասաց  Վահագն Խաչատրյանը;

Վերջինս դեմ չէ, որ նախկին փորձառուներին փոխարինեն անփորձ երիտասարդները։ «Փորձված կաշառք ստացողներին թող փոխարինեն կաշառք վերցնելու հարցում անփորձները»,- ասում է Խաչատրյանն ու շարունակում. «Թող կառավարությունը և քաղաքային իշխանությունները չմտածեն, թե դրանից աշխարհը կփլվի, այդպես չէ․ երիտասարդները կարող են շատ արագ սովորել և հարմարվել։ Հայտնի չինովնիկները, որոնք հայտնի էին և՛ ընտրակեղծարարությամբ, և՛ իրենց պահվածքով, և՛ իրենց բիզնեսի ծավալներով, այժմ շարունակում են ղեկավարել։ Սա շատ վատ սովորույթ է և քաղաքային իշխանությունն ու կառավարությունը պետք է շատ արագ այս հարցը լուծեն, որովետև դրանից է կախված, թե հասարակության վերաբերմունքը իշխանության նկատմամբ ինչպիսին կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան