Մեզ հարկավոր է այնպիսի Զինված ուժեր, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 14:48
Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին
18.05.2026 | 14:35
Մեսիի գոլն ու ասիստը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:30
Կաննի կինոփառատոնում ցուցադրել են Փելեշյանի վերականգնված հինգ ֆիլմերը
18.05.2026 | 14:21
«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 14:12
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ-ի վերջին առաջարկին
18.05.2026 | 14:03
Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
18.05.2026 | 13:54
Ֆիզիկական սպառնալիք ա, պոլերով ենք տալու, սատկացնելու ենք դրանց. Փաշինյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:47
Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե՝ ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է
18.05.2026 | 13:42
ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին
18.05.2026 | 13:34
«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:31
ՔԿ-ն դիմակավոր անձանց տեսանյութի մասով քրեական վարույթ է նախաձեռնել
18.05.2026 | 13:21
Վաղը Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը
18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ Զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:

Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է անվերապահ կամք և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է: Եվ այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող ծանրություն: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ, լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:

Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ տեղ ունի մեր զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ և ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական:

Սիրելի՛ ներկաներ,

Ուզում եմ խոսել նաև խաղաղության մասին: Հայատանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է և խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային Ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները:

Եվ ուրեմն կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայ ժողովուրդը և փա՛ռք մեր նահատակներին, և փա՛ռք մեր սպաներին ու զինվորներին, և փա՛ռք մեր սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, որոնք բազմապատկելու են մեր հաղթանակները: Փա՛ռք ձեզ բոլորիդ և փառապանծ ծառայություն: Շնորհակալ եմ»: