Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ԱՄՆ–ի որոշմանը։ Նա հայտնել է, որ Թուրքիան առաջիկայում կարող է մասնակցել Եվրոպական միության շրջանակներում իրականացվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռների արտադրության մի նոր նախագծի. գրում է .ermenihaber-ը:

«Նախատեսվում է, որ Dassault Aviation և Airbus ընկերությունների կողմից արտադրվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռը կփոխարինի ներկայումս շահագործվող Rafale և Eurofighter ինքնաթիռներին։ Գերմանիան և Ֆրանսիան մինչև 2025թ․ համատեղ ռազմական ինքնաթիռների նախագծի համար 4 մլրդ դոլարի ներդրում կանեն։ Այդ ծրագրի շրջանակներում առաջին նախատիպը կարտադրվի մինչև 2026թ․։ Եթե Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով դուրս թողնվի F-35 կործանիչների նախագծից, ապա կարելի է այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Որպես այլընտրանք Թուրքիան կարող է մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ նախագծերին», – հայտարարել է Զեյթինօղլուն։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության պայմանագիր ունի նաև 1989թ․ հիմնված ֆրանս-իտալական ռազմարդյունաբերական Eurosam ընկերության հետ։ Այդ նախագծի շրջանակներում, ըստ Զեյթինօղլուի, կարելի է նաև ռազմական ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։