Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը

Լուրեր

07.06.2026 | 15:22
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին 14:00-ի դրությամբ
07.06.2026 | 15:18
Օհայոյում փառատոնի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել
07.06.2026 | 15:15
Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 21 անձ
07.06.2026 | 15:10
ԱՊՀ դիտորդական առաքելությանը հավատարմագրումից զրկելու դիմում ենք ներկայացրել ԿԸՀ․ «Անկախ դիտորդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:03
Ընտրողների քանի տոկոսն է քվեարկել 14։00-ի դրությամբ․ ԿԸՀ-ն ներկայացնում է տվյալները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:59
Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը
07.06.2026 | 14:52
Երկու ԶԼՄ-ներ խախտել են լռության օրվա կանոնները․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:42
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:37
Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ
07.06.2026 | 14:33
Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:30
Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:23
Քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները ՀՀ-ում չպատերազմեն․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:22
Չինաստանը «հատուկ ծովային գործողություն» է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ
07.06.2026 | 14:20
Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ
Բոլորը

Այսօր Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը:

Տեղեկութությունը Factor.am-ին փոխանցեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Հիշեցնենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո հուլիսի 16-ին 67 տարեկանում Բելգիայի հիվանդանոցներից մեկում մահացել էր Ռուդոլֆ Ղևոնդյանը: Նա արդեն մի քանի ամիս էր՝ գտնվում էր Բելգիայում՝ որդու մոտ:

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ նա ծանր հիվանդ է, հիվանդանոցում է՝ կոմայի մեջ:

Ռուդոլֆ Ղևանդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին՝ Կիսլավոդսկում: 1969-73 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973 թվականից աշխատում էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի՝ «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի՝ «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի՝ «Հացավան» (Վասակ), Մ. Գորկու՝ «Հատակում», Պ.Զեյթունցյանի՝ «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Նարեկ Կիրակոսյան