ՌԴ ՔԿ-ն հայտնել է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծխի առաջացման նախնական պատճառը

Լուրեր

08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
Բոլորը

Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավում ծուխն առաջացել է օդափոխման համակարգ հիդրավլիկ հեղուկի գոլորշու և յուղի հայտնվելու պատճառով, որտեղից ծուխը տարածվել է սրահում: Նախնական այս տվյալները փոխանցել է ՌԴ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը, գրում է «Կոմերսանտը»:

«Հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել: Օդանավի սարքավորումները վնասվածքի նշաններ չունեն: Ավիացիոն պատահարի հետևանքով ուղևորների առողջությանը վնաս չի հասցվել»,- ասված է հաղորդագրությունում:

Որոշ աղբյուրների տվյալներով՝ ծխի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական կանոնակարգի խախտումը: ՌԴ Քննչական կոմիտեն և դատախազությունը նախաքննական ստուգումներ են անցկացնում:

Հիշեցնենք, որ ծխի ցուցիչներն աշխատել են, երբ Boeing-ը պատրաստվել է Մոսկվայի «Շերեմետևո»-ից Երևանի «Զվարթնոց» թռիչքին: Ուղևորներին սկսել են անմիջապես տարհանել, այդ ընթացքում 8 մարդ տուժել է, որոնցից 2-ին հիվանդանոց են տեղափոխել: Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել:

Ավիաընկերությունը պահուստային օդանավ է տրամադրել, որն այսօր առավոտյան արդեն վայրէջք է կատարել Երևանում: Ի դեպ՝ 28 ուղևոր հրաժարվել է թռիչքից