«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը #AraratChallenge համաշխարհային շարժում է սկսում

Լուրեր

08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամաերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում» (КГБ-ի պադվալ)
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
Բոլորը
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը:
«Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր  մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։  Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրա, ըստ առասպելի, իջևանեց Նոյյան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկությանն ընձեռված երկրորդ հնարավորությունը: Ինչպես գիտենք, մեկ դար առաջ երկրորդ հնարավորություն տրվեց մեր նախնիներին՝ փրկվելու և վերապրելու Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ մարդիկ, նրանց թվում նաև իմ պապը, իրենց կյանքով պարտական են այլոց մեծահոգությանը: Հարյուր տարի անց Ցեղասպանությունը վերապրածների անունից մենք հիմնեցինք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Ավրորա» մրցանակը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Եվ մեր հանձնառությունն է երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մեջ են: #Ararat Challenge-ը բացառիկ հնարավորություն է՝ միասին շարունակելու «Երախտագիտությունն՝ ի գործ» նախագծերի շղթան»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր՝ 2019թ. հուլիսի 19-ին, սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը և նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար,  ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի և չքավորության մեջ գտնվող մարդկանց: Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի  շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:

«Յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության, և #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝  օգնելու մեզ այդ հնարավորությունը տալու ծայրահեղ կարիքի մեջ հայտնվածներին ամբողջ աշխարհում: Ես և շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիվ, որ հարյուր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են մարդիկ բռնության, պատերազմների և ցեղասպանությունների զոհ դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Զարհուրելի այդ վայրագությունների առաջին զոհերն ամենից հաճախ երեխաներն են: Եվ եթե հարյուր տարի առաջ մենք էինք օգնություն խնդրողները,  այժմ մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակվել աշխարհն ավելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացեք #AraratChallenge-ին և գործով արտահայտեք ձեր երախտագիտությունը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

#AraratChallenge-ը բաց է բոլորի համար: Այստեղ կարող եք գտնել շարժմանը միանալու ուղեցույցը»,- ասված է հաղորդագրությունում: