Անկախ օրենսդիր մարմինը կայուն վահան է դիմակայելու ավտորիտարիզմի վտանգներին. Արարատ Միրզոյան

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումի իր ելույթում.տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

««2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միևնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս մարտահրավերն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն եթե մատնանշելու լինենք հիմնականը, ապա դա կլինի ավանդական ժողովրդավարական
գործընթացներում քաղաքացիների մասնակցության ձախողումը:

Մինչև oրենսդիր մարմնի անկախության կարևորության վերահաստատումը, մենք պետք է վերագնահատենք անկախ օրենսդիր մարմնի դերը եևւ էությունը: Երեք դար առաջ Ամերիկայի Սահմանադրության համահեղինակ Ջեյմս Մեդիսոնն իր «Ֆեդերալիստ» հանդեսի հոդվածաշարում ուսումնասիրել է «մաքուր «ժողովրդավարություն» և «հանրապետություն» հասկացությունները: Նա նախազգուշացնում է հանրապետության սկզբունքներից դուրս գործող տարբեր խմբավորումների բացասական ազդեցությունների մասին: Այս միտքն ավելի հնչեղ է մեր օրերում, երբ ժողովրդավարական ինստիտուտները տեւական ժամանակ է, ինչ գործում են:

2018 թվականի ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջև կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց երկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս փաստը ճանաչվել է ոչ միայն մեր միջազգային գործընկերների, այլ նաև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից:

Քանի դեռ ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման են, շատ աշխատանք պետք է տարվի մեդիսոնյան ընկալմամբ հանրապետություն հաստատելու համար: Ժողովրդավարության ինստիտուցիոնալացումը և օրենսդիր մարմնի դերն այս գործընթացում առաջնային է՝ թույլ չտալու «խմբավորումներին» վնասել ժողովրդավարական կառավարմանը: Այս նպատակով Հայաստանում այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման և հզորացման գործընթաց, որի դեպքում ժողովրդավարության առաջխաղացումն անշրջելի կլինի:

Անկախ օրենսդիր մարմինը ցանկացած ժողովրդավարության հենքն է: Օրենսդիր մարմնի անկախության հաստատման միջոցով մենք ժողովրդավարական պետական կառույցները պատվաստում ենք ընդդեմ խմբավորումների վարակի: Անկախ և ներկայացուցչական օրենսդիր մարմինը մի կողմից թույլ է տալիս
հասարակությունում առկա տարբեր քաղաքական հայացքների բարձրաձայնում անհրաժեշտ խողովակներով, մյուս կողմից էլ ապահովում է հանրապետությունում հանրային քննարկում` ինստիտուցիոնալ մեխանիզմներով:

Ամփոփելով ելույթս` նշեմ, որ Ներկայացուցիչների պալատի այս երկկուսակցական ձևաչափը լավ օրինակ է ծառայում աշխարհի մյուս օրենսդիր մարմինների համար` վերանայելու և իրականացնելու մեդիսոնյան գաղափարը: Անկախ օրենսդիր մարմինը` որպես քաղաքական ինստիտուտ, ամուր վահան է՝ դիմակայելու
ավտորիտարիզմի վտանգներին, միևնույն ժամանակ ունենալով բավականաչափ ճկունություն ներքին ճնշումներին տեղի չտալու համար»,- իր ելույթում նշել է Արարատ Միրզոյանը