Շանտաժի լեզվով ոչ ոք չի կարող խոսել պետության հետ. Տավուշի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
Բոլորը

Իջևանում կրքերը չեն հանդարտվում: Մինչ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանի շենքի միջանցքում զրուցում էր լրագրողների հետ, հավաքված մի խումբ քաղաքացիներ վրդովված խոսում էին մարզպետին զուգահեռ: Հայկ Չոբանյանին սա զայրացրեց:

«Ուզում եմ բոլորդ լսեք և իմանաք հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի: Սա պետություն է, լսեք բոլորդ, և այս պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք չի կարող խոսել՝ ո՛չ ՀՀ ներսում, ո՛չ ՀՀ-ից դուրս»,- ձայնը բարձրացրեց Չոբանյանը:

Նա հայտարարեց, որ որևէ անօրինական պահանջ պետության առաջ չի ընդունվելու. «Ոչ միայն չի ընդունվելու, այլև ամենախիստ ձևով պատժվելու է ցանկացած անօրինական պահանջ: Մեզ համար տարբերություն չկա՝ մեր երկրի պետականության, մեր պետականության իրավունքը խախտում է ադրբեջանցին, թե տեղացին: Եթե որևէ մեկն այդ պետականությանը դեմ է, ուրեմն ՀՀ-ին դեմ է, ուրեմն մեր ժողովրդին դեմ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: