Վանաձորի ԲԿ-ի նախկին ծննդատունը տրվեց Կադաստրի կոմիտեին՝ 900 մլն դրամ ներդրումով նոր ստորաբաժանում ունենալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Կառավարությունը հուլիսի 18-ի նիստում ընդունեց Վանաձորի բժշկական կենտրոնի՝ նախկին ծննդատան շենքն իր կից տարածքներով Կադաստրի պետական կոմիտեին հատկացնելու մասին որոշման նախագիծը, որի արդյունքում ստեղծվելու է կոմիտեի նոր ստորաբաժանում։

Ներկայումս Կադաստրի կոմիտեն իր աշխատանքներն իրականացնում է 5 տարբեր ստորաբաժանումներում, որտեղ էլ պահվում են արխիվային գործերը, իսկ այս որոշմամբ դրանք միասնականացվելու են Կադաստրի պետական կոմիտեի արխիվային աշխատանքների հետ։

Որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի խոսքով՝ Վանաձորի ԲԿ-ի չգործող ծննդատան գույքն իրենց կոմիտեին ամրացնելուց հետո նախատեսվում է 900 մլն դրամ ներդրում կատարել և ունենալ ժամանակակից ստորաբաժանում։

«Կատարելով 900 մլն դրամի ներդրում, մենք ազատելու ենք մոտ 2․5 մլրդ դրամի պետական գույք, որոնք այսօր Երևանի կենտրոնում և Հայաստանի տարբեր հատվածներում օգտագործվում են կադաստրային արխիվների աշխատանքների իրականացման համար»,- ասաց  Սահրատ Պետրոսյանը՝ նշելով, որ Վանաձորում Կադաստրի այս նոր ստորաբաժանման գործարկման պարագայում աշխատողների թիվը հասցնելու են 120-ի։

Մանրամասները՝ տեսանյութում։