Հանրայինից սպասելիքները տարբեր են․ ի՞նչ է փոխվել անցած ամիսներին․ կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Տիգրան Պասկևիչյանը։ Այսօր նա բաց նամակ է հրապարակել ուղղված խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, որտեղ քննադատել է վերջինիս վերաբերմունքը Հանրային հեռուստաընկերության բարեփոխումների անհրաժեշտության հանդեպ։ Մասնավորապես պարոն Պասկևիչյանը գրել է․ «Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ և արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով և ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես»։ Պարոն Պասկևիչյանը նաև նկատել է, որ «հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս, և հանրությունը դեռ չի  տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության»։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը դրական է գնահատում Հանրային հեռուստաընկերության աշխատանքը: «Սակայն կարծում եմ անելիքներ շատ կան և դա հեռու է բավարար լինելուց»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորը Հանրային հեռուստաընկերությունից միանգամից հեղափոխական փոփոխություններ չի սպասում։ Հեռուստաընկերությունը, ըստ նրա, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու իր կադրերին գտնելու համար։ Սակայն արդեն իսկ ամենագնահատելին առկա է։

«Հնարավորինս չեզոքություն է պահպանում Հանրային հեռուստաընկերությունը և օբյեկտիվ իրականություն է ներկայացնում»,- կարծում է իշխանական պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ավելի շատ Հանրայինի «Լուրերին» է հետևում, որոշակի տարբերություն տեսնում է նախորդ տարիների լրատվական քաղաքականության հետ համեմատած:

«Բայց, այնուամենայնիվ, քանի որ ես շատ մանրամասն եմ նայում հատկապես՝ խորհրդարանական քննարկումները, որոշակի տենդենց նկատում եմ: Պիտի ավելի անկեղծ լինեմ, իսկ ի՞նչ կա անկեղծ չլինելու, այնուամենայնիվ, որոշակի տենդենց նկատում եմ իշխանական թրենդը, իշխանական մոտեցումներն ավելի դրական լույսի ներքո ներկայացնելու, որ ես, կարծում եմ, իրանք չպետք է շեղվեն նորմայից»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Հեղափոխությունից անմիջապես հետո պարոն Մելքումյանը Հանրային հեռուստաընկերությունում ավելի չեզոք լրատվական թողարկումներ էր տեսնում, հիմա կրկին մի քիչ շեղում կա դեպի իշխանությունների գովքը․ «Հիշու՞մ եք, միշտ ասվել ա պառլամենտում, որ մենք ուզում ենք ապրել էն ժամանակվա «Հայլուրի» ներկայացրած Հայաստանում, այսինքն, որ ճիշտ չի արտահայտում»։

Պատգամավորը պնդում է, որ Հանրայինը չպետք է շեղվի ճշմարտությունից և չփորձի գնահատականներ տալ։

«Մենք պետք ա հասկանանք՝ օրինակ, «Լուրերի» վարողները մեկնաբաննե՞ր են, թե դիկտորներ, ներկայացնելը մի բան է, քաղաքական մեկնաբանություն անելը այլ բան է, այսինքն, իրենք իրենց պետք է մեկնաբանե՞ն, իրենց կարծի՞քը պիտի ասեն, թե ուղղակի պետք է տան նեյտրալ վիճակը։ Ես կարծում եմ քաղաքական հաղորդումներով պետք է գնան մեկնաբանությունները, բայց «Լուրերի» ժամանակ, այնուամենայնիվ, մեկնաբանություններ տալը պետք է չափավոր լինի, որպեսզի տենդենցիոզ չմեկնաբանվի»,- զգուշացնում է Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը սպասում է, որ Հանրայինը պետք է ձևակերպի մեր ազգային և պետական գերակա արժեքները և սկսի քարոզել դրանք։ Ի դեպ, պատգամավորները տեղյակ չէին այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում ծավալվող հակամարտությանը, որի արդյունքում հրաժարականի դիմում ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան