Թալիշի գյուղապետը՝ հակառակորդի կողմից տանկերի տեղաշարժի մասին

Լուրեր

03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
03.04.2026 | 12:14
Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
Բոլորը

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը վստահեցնում է՝ Թալիշում խուճապ չկա։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Թալիշի ուղղությամբ հակառակորդի կողմից տանկերի տեղաշարժին և ներկայումս գյուղում առկա իրավիճակին՝ գյուղապետը նշեց. «Գյուղում տղամարդիկ են ապրում․ և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք: Երեխաներ, մեծահասակներ չունենք։ Երեկ էլ կուտակումներ են եղել, բայց առանձնակի խուճապ չի եղել»։

Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ընտանիքի հետ հարևան գյուղում է՝ Ալաշանում, Թալիշ է գնում միայն «արտակարգ դեպքերի ժամանակ», իսկ այս պահին գյուղում հանգիստ է։

Հիշեցնենք, որ երեկ հակառակորդը 10 տանկ է տեղաշարժել արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում՝ Թալիշ գյուղի ուղղությամբ:

 

Սեդա Ղուկասյան