Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում. Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

Լուրեր

07.06.2026 | 15:36
Սամվել Կարապետյանի ասուլիսը չեղարկվեց
07.06.2026 | 15:30
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:22
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին 14:00-ի դրությամբ
07.06.2026 | 15:18
Օհայոյում փառատոնի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել
07.06.2026 | 15:15
Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 21 անձ
07.06.2026 | 15:10
ԱՊՀ դիտորդական առաքելությանը հավատարմագրումից զրկելու դիմում ենք ներկայացրել ԿԸՀ․ «Անկախ դիտորդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:03
Ընտրողների քանի տոկոսն է քվեարկել 14։00-ի դրությամբ․ ԿԸՀ-ն ներկայացնում է տվյալները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:59
Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը
07.06.2026 | 14:52
Երկու ԶԼՄ-ներ խախտել են լռության օրվա կանոնները․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:42
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:37
Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ
07.06.2026 | 14:33
Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:30
Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:23
Քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները ՀՀ-ում չպատերազմեն․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:

Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրոպական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում: