Մենք խնդիր ենք դնում մեկ հարթակում միավորել կրթությունն ու հետազոտությունը` սահմանելով չափանիշներ որակի համար. փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի շրջանակում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը նվիրված:

«Մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս իրականացված Էրազմուս + ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. «Նախարարության համար շատ կարևոր է ձեռքբերումների, նվաճումների,  ազդեցությունների ինստիտուցիոնալացումը և պետության մակարդակով համակարգի ստեղծումը: Այս համատեքստում C3QA նախագիծը կարևոր է. այս ծրագրի շրջանակում մշակվել են բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման գործիքներ, որոնք փորձարկվելուց և լրամշակվելուց հետո կդառանան պետական հավատարմագրման համակարգի մաս կազմող ընթացակարգեր և չափանիշներ: Կարևոր արդյունքներից է նաև այն, որ ՀՀ կառավարության 2019-23 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումներում ընդգրկված է 3-րդ մակարդակի բարեփոխումների հայեցակարգի մշակումը, որի հիմքում դրվելու են այս և նմանատիպ այլ ծրագրերի իրականացման արդյունքներից բխող ձեռքբերումները: Մյուս կարևոր բաղադրիչը հետազոտությունն է, որին կարևոր տեղ է տրված մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Հետազոտական բաղադրիչի ներդրումը մենք դիտարկում ենք բարձրագույն կրթության որակի բաձրացմանն ուղղված քայլ: Երբ իրականացվում են հետազոտություններ, բացի այն, որ ստեղծվում է որոշակի արդյունք, զուգահեռ ունենում ենք նաև դասավանդող հետազոտողներ և կրթական համակարգի ողջ շղթան որակական առումով փոխվում է: Այսինքն` մենք խնդիր ենք դնում մեկ հարթակում միավորել կրթությունն ու հետազոտությունը` սահմանելով չափանիշներ որակի համար»,- իր խոսքում նշել է Արևիկ Անափիոսյանը:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի հայաստանյան շահառու բարձրագույն ուսումնական հաստատությունների և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում: