Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

Լուրեր

07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:

«Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը:

«Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ:

Արմեն Սարգսյանն այցելել է գորգագործման սրահ, հետաքրքրվել գորգագործների աշխատանքով և հետևել գորգի ստեղծման գործընթացին: Հանրապետության նախագահը եղել է նաև «Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանում», որտեղ ներկայացված են հին հայկական ավանդական գորգագործության ամենավառ ու հարուստ նմուշները։

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Արցախի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերի նմուշներին և պատմությանը։ Թանգարանում մասնավորապես ներկայացված է 160 տարեկան Վահանագորգն իր հուզիչ պատմությամբ՝ Ցեղասպանության ժամանակ ճարահատյալ մայրը, բաժանելով այն երկու մասի, տվել է իր աղջիկներին, որ վերջիններս իրար կորցնելու դեպքում կարողանան գտնել միմյանց: Այդպես էլ պատահել է. 50 տարի անց Նյու Յորքում քույրերն իրար վերագտել են շնորհիվ գորգի երկու հատվածների։ Թանգարանում պահվում է նաև աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը: Բնօրինակը ցուցադրվում է Էրմիտաժ թանգարանում։

«Մեգերյան կարպետ»-ի պատասխանատուները Հանրապետության նախագահին պատմել են ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման առաջիկա ծրագրերի մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը քաջալերել է նրանց գործունեություն ծավալել նաև Գյումրիում»,- ասված է հաղորդագրությունում: