«Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով».  Աժ փոխնախագահն այցելել է զինկոմիսարիատ

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ:

«Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքներին, ինչպես նաեւ հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են եւ պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջեւ: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական:

Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների եւ նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում: