Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմը հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական  և  ոչ  պետական բարձրագույն ուսումնականհաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ:

Օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների ներկայացման և քննարկման,  Կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխմանպետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության ցուցակների հաստատման հարցերը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից: Բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագուն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:

Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդու­­նելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ և այլն):

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին»,- ասված է հաղորդագրությունում: