Ռոբերտ Քոչարյանին վերագրվող հարստությունը, համոզված եմ, ժամանակի հետ կբացահայտվի․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի հետ

– Պարոն Գևորգյան, համաձայն Եվրոպայի վիճակագրական ծառայության՝ 2019թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ն Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։ Որակական ի՞նչ իրականություն է թաքնված այս տվյալների մեջ։

– Այդ ցուցանիշով իմ ուրախանալը երկու բաղադրիչ ունի՝ նախ 2018թ․ առաջին եռամսյակում նույնպես բավականին բարձր աճ կա, այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակի աճը արձանագրվեց բարձր բազայի վրա։ Բացի այդ, կա ավելի ուրախալի փաստ, որ տնտեսության աճն արձանագրվել է վերամշակվող արդյունաբերության շնորհիվ։ Մենք ունենք կտրուկ անկում հանքարդյունաբերության ոլորտում, ու դրա ֆոնին վերամշակվող արդյունաբերությունը ոչ միայն լրացրել է այդ անկումը, այլև առաջ է անցել և ունենք այսպիսի ցուցանիշ։

– Այս տվյալներին զուգահեռ հրապարակված է, որ Եվրոպայի առաջատար երկիր Գերմանիան ունեցել է 0,7 տոկոս աճ, Ֆրանսիան՝ 1,1 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 1,8 տոկոս։ Հայաստանից հետո երկրորդ մեծ աճն ունեցել է Հունգարիան, բայց եվրոպական այս երկիրը մոտ 2 տոկոսով պակաս աճ է ունեցել, քան մեր երկիրը։ Փաստորեն Եվրոպայի այս հսկաները Հայաստանի համեմատ հպարտանալու քի՞չ տեղ ունեն։

– Ո՛չ։ Խնդիրը մասշտաբների մեջ է։ Գերմանիայում 1 տոկոս աճ ստանալը գուցե  ավելի դժվար է, քան զարգացող երկրներում 5 տոկոս աճ ստանալը, որովհետև այնտեղ բազան չափազանց բարձր է, որի վրա նոր աճեր արձանագրելը շատ բարդ է։ Համեմատելու եզրեր չկան։ Համեմատելու համար կարող ենք վերցնել համադրելի երկրներ, օրինակ, Վրաստանը, որը նույնպես առաջին հորիզոնականներում էր, բայց մի քանի տոկոսով զիջում էր մեր երկրին։

– Ավելի քան կես տարի է, ինչ ՀՀ-ն և ՌԴ-ն բանակցում են գազի գնի շուրջ։ Տեղեկություններ են հրապարակվում, որ ՌԴ-ն ցանկանում է հաջորդ տարի գազի գինը 1000 խմ համար բարձրացնել 200 դոլարի՝ 165 դոլարի փոխարեն։ Կթանկանա՞ գազը։

– Մանրամասներին տեղյակ չեմ, բայց մեր դիրքորոշումը հայտնի է․ չի կարող մի տնտեսական տարածքում, ինչպիսին ԵՏՄ-ն է, լինել էներգակիրների շատ տարբերվող գներ։ ՌԴ-ում լինել 40 դոլար, ՀՀ-ում՝ 200 դոլար։ Այսպես թե այնպես, ԵՏՄ-ում կստեղծվի միասնական էներգետիկ շուկա, և մեր երկրներում գազի մեծածախ գինը կլինի նույնը։

– ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երեք օր առաջ հայտարարեց, թե գործող իշխանությունների մոտ չի տեսնում կոռուպցիոն համակարգը կազմաքանդելու և ապօրինի հարստացած պաշտոնյաներին պատժելու քաղաքական կամք։ Նա անուններ թվարկեց, թե ինչու մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նրա փեսան՝ Միքայել Մինասյանը, Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Միհրան Պողոսյանն ու այլք։ Ինչո՞ւ։

– Քրեական գործեր կան, դրանք քննվում են, ուղղակի եթե մինչև դրանց ավարտը քրեական պատիժներ կիրառվեն, դա տարօրինակ կլինի։ Բացի այդ, իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությունը բոլոր հնարավոր սահմաններն անցել է: Որևէ հետքայլ մեր նպատակներից չի լինելու, և բոլորը պատասխան են տալու։

– Մոտ մեկ տարի առաջ իրավապահ մարմինները խոստացան ուսումնասիրել ու տեղեկություններ հրապարակել, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչ ունեցվածք, հարստություն ունի։ Շուտով կլրանա այդ խոստման մեկ տարին, բայց տեղեկություն հրապարակվեց միայն «Կոնգրես» հյուրանոցի մասին։ Չունի՞ Ռ․Քոչարյանն իրեն վերագրվող բազմաթիվ օբյեկտներն ու այլ հարստությունը, թե՞ դժվար է գտնել դրանք ու ապացուցել, որ հենց նրան են պատկանում։

– Իհարկե, շատ դժվար է ստուգել, քանի որ դրանք գրանցված են այլ մարդկանց անուններով։ Այդ մարդկանց անունները ձեզ ոչինչ չեն ասի։

– Իսկ ձեր կարծիքով նա ունի՞ իրեն վերագրվող ահռելի հարստությունը։

– Ես դրանում համոզված եմ, նաև համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդ ամբողջը բացահայտվելու է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան