Ներողություն խնդրում են կա՛մ զղջալով, կա՛մ՝ ստիպողաբար

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Մոտ մեկ ամիս առաջ լրագրողական ինը կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ իրենց վրդովմունքն արտահայտելով լրագրողների հանդեպ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահվածքի առնչությամբ և պահանջել էին, որ վերջինս պաշտոնապես ներողություն խնդրի, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ պատգամավորական էթիկայի տեսանկյունից գնահատական տա նրա պահվածքին:

Երբ մի քանի օր առաջ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն այս մասին հիշեցրին Ծառուկյանին, նա միայն քահ-քահ ծիծաղեց և պատասխանեց, թե ինքը ոչ մի վիրավորական բան թույլ չի տվել, ըստ էության հասկացնելով, որ երբեք ներողություն չի խնդրի:

Վերանանք Ծառուկյանի անձից և նայենք երևույթին:

Ե՞րբ է մարդը ներողություն խնդրում.

Առաջին՝ երբ պարկեշտ է և հոգով ուժեղ, իսկապես ունի արժանապատվություն ու գիտի, որ դիմացինի արժանապատվությունը հարգելն էլ կարևոր է: Նման մարդը հիմնականում ձգտում է թույլ չտալ արտահայտություններ կամ արարքներ, որոնց համար հետո հարկ կլինի ներողություն խնդրել: Սակայն (բոլորի հետ էլ կարող է պատահել), երբ զգացմունքային պոռթկման կամ բարկության պահին վարվում է իր սկզբունքներին հակառակ, հենց ինքն է տանջվում իր արարքից կամ ասածից, գիտակցում է իր թերացումը կամ սխալը, զղջում է և ասում շատերի համար դժվար արտասանվող այդ բառը. «ներողություն»:

Երկրորդ՝ երբ նրան (էս դեպքում մարդուն բնութագրում չեմ տա՝ հնարավոր վիրավորանքից խուսափելու համար) պարտադրում են. կարևոր չէ՝ դատարանո՞վ, էթիկայի հանձնաժողովո՞վ, «սխոդկայո՞վ», թե՞ «պախանի» մատ թափ տալով:

Որոշակի մի խավ կրողն է այն արժեհամակարգի (մի քիչ կասկածանքով գրեցի «արժեհամակարգ», որովհետև սրա առաջին արմատը «արժեք» բառն է), որը նրանց թույլ չի տալիս երբեք, կրկնում եմ՝ երբեք, ներողություն խնդրել: Այդ միջավայրում ներողությունն անընդունելի կատեգորիա է և իրենց պատկերացրածով՝ «զապադլո»:

Նրանց կարծիքով աշխարհում բոլորը կարող են սխալվել, բացի իրենցից: Իրենք ճշտի կրողն են, իսկ եթե անգամ թույլ են տվել արարքներ կամ արտահայտություններ, որոնք ոմանք կարող են վիրավորական կամ անընդունելի համարել, ապա դա այդ «ոմանց» պրոբլեմն է:

Իրենք երբեք մեղավոր չեն լինում: Մեղավոր են բոլորը, և, իհարկե, ամենից առաջ լրագրողները, որոնք չգիտես որտեղից բուսնում ու անհարմար հարցեր տալով հունից հանում են աշխարհի ամենահամբերատար, բոլորի ցավը տանող մարդուն: Այդ սրիկա լրագրողներն են, որ, պատվեր կատարելով, չեն էլ ամաչում՝ քաղաքական գործիչ կոչվելու հավակնողին հարցնում են օրենքի առջև բոլորի հավասարության մասին: Բա ո՞նց հունից դուրս չգաս այդպիսի սադրիչ հարցից:

Այս արժեհամակարգի կրողները, համոզված եմ, ներողություն չեն խնդրի նաև այն դեպքում, եթե դա պարտադրի, ասենք, խորհրդարանական էթիկայի հանձնաժողովը: Չեն խնդրի, որովհետև իրենք «ուժեղ (մկաններով) տղերք» են, իսկ «ուժեղ (մկաններով) տղերքի» համար էթիկայի հանձնաժողովների որոշումները ոչ մի նշանակություն չունեն:

Նրանց համար հեղինակությունը միայն «պախանն» է, որը հրապարակավ կհայտարարի, թե ինքն էր արգելել մարդուն մականունով կոչել, համապատասխան պատգամավորին կանվանի չարիք… Այ, այս դեպքում միայն «ուժեղ (մկաններով) տղերքը» միանգամից կքաշվեն մի կողմ, պահ կմտնեն հասարակության աչքից…

Ինձ, համոզված եմ՝ նաև շատերի, համար այսպիսի թայֆայական, գողական բարքերի ֆետիշացումն ու դրա ներմուծումը քաղաքական միջավար, որ հետևողականորեն կատարվեց վերջին հավանաբար 20-22 տարում, իսկապես չարիք են և Հայաստանի զարգացման խոչընդոտ: Դրանց կարելի է հակազդել միայն իսկական քաղաքական միջավայր ստեղծելով:

Ցավոք, ներկա խորհրդարանն իր խայտաբղետ կազմով դեռ վերջնականապես չի կարողանում հակազդել դրան, թեպետ վերջին ընտրություններից հետո նշածս (արժե)համակարգի կրողներն Ազգային ժողովում սակավացել են:

 

Հ. Գ. Եթե որևէ մեկն այս հոդվածում իր հասցեին վիրավորական արտահայտություն նկատեց, ապա ես ներողություն եմ խնդրում:

Մեսրոպ Հարությունյան