«Դուք ոչ թե հարց եք տալիս, դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանել, ձեր ցավը տանեմ»․ Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
Բոլորը

«Դուք Ձեր հարցը հասկանո՞ւմ եք, Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ հարց եք տալիս Ծառուկյանին»,- ահա այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է ներողություն խնդրել լրագրողներից՝ նրանց վիրավորելու և անբարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Հիշեցնենք, որ նման պահաջով էին հանդես եկել մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ։

Բարձրաձայն, քահ-քահ ծիծաղելով Ծառուկյանը նշեց․ «Իրանք թող պահանջեն իրենց լրագրողներից, կարող եք բոլոր տեսաժապավենները նայել։ Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքից․․․ բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ այնպիսի բաներ, որ դա սազական չի․․․ Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»։

Լրագրողի դիտարկմանը, թե իրեն ոչ ոք չի վիրավորել, ընդամենը հարց է տրվել, Ծառուկյանը պատասխանեց․«Բայց ի՞նչ հարցեր, էսօր բոլոր հանրությունն էլ, ժողովուրդն էլ զգում ա, որ Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ Դուք Ծառուկյանին ուզում եք հունից հանեք։ Ես ձեր սաղի ցավն էլ տանեմ, եթե դուք ինձ հարց տաք լիարժեք, հարցին ես ձեզ պատասխանեմ»։

Ծառուկյանը նշեց, որ իրեն մշտապես երեք նույն հարցերն են տրվում, և ինքը հետո տեսանյութերը դիտելով արձանագրում է, թե ինչպես է կարողանում իրեն զսպել և հունից դուրս չգալ։

Արձագանքելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ պետք է լինի ըստ օրենքի և Սահմանադրության։ Կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե ոչ՝ հարցին էլ պատասխանեց․ «Մենք ոչ մի բան էլ չենք նկատում։ Մարդիկ չպետք է քնեն՝ վեր կենան, ամեն մեկը մի հատ միտք ասի, մի եզրակացություն, ու ամբողջ բանը էդ ուղղությամբ գնա»։

Մանրամասներրը՝ տեսանյութում: