Հայկ Մարությանը «Վիվասել ՄՏՍ»-ի գովազդում չի նկարահանվել քաղաքապետ ընտրվելուց հետո

Լուրեր

08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
Բոլորը

Համացանցում և հայկական հեռուստաընկերություններում հուլիսի 1-ից շրջանառվում է «Վիվասել ՄՏՍ» ընկերության նոր սակագնային պլանի գովազդը: Գովազդում նկարահանվել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:  Սոցցանցերում եղան գրառումներ, որ Հայկ Մարությանը Երևանը ղեկավարելուն զուգահեռ նկարահանվում է գովազդային հոլովակներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նա այլևս գովազդներում չի նկարահանվում: Նա այս հայտարարությունն արել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին՝ հունիսի 16-ին: Այսինքն՝ այս նոր գովազդի եթերում հայտնվելուց 15 օր առաջ:  Այդ օրը Հայկ Մարությանը նաև ասել էր, որ գովազդները նկարահանված են շատ վաղուց՝ մինչև իր քաղաքապետ դառնալը:

«Վիվասել ՄՏՍ» ընկերությունից Factor.am-ին փոխանցեցին, որ «Z» և այլ սակագնային պլանների գովազդները նկարահանվել են 2018 թվականի մարտից օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Այսինք՝ ստացվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրված ժամանակահատվածում գովազդներում չի նկարահանվել:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Z» սակագնային պլանը, որի հոլովակում նկարահանվել է քաղաքապետը, գործարկվել է 2019 թվականի հունիսի 24-ից: Հետաքրքիր է, թե ինչու է ընկերությունը քաղաքապետի մասնակցությամբ հոլովակը շրջանառության մեջ դրել մեկ տարի անց:

Տեսանյութում՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդային հոլովակն է:

 

Նարեկ Կիրակոսյան