«Պադավատների» թեման՝ կառավարությունում բանավեճի առիթ. ովքեր են դեմ հարկատուների հաշվին երթևեկելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց թեժ բանավեճով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց նիստի օրակարգում ընդգրկված, բայց չզեկուցվող առաջին և երկրորդ հարցերը դարձնել զեկուցվող: Նախագծով նախատեսվում էր Կառավարության ենթակա վեց տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տալ՝ տեսչական մարմինների ղեկավարներին տրամադրել ծառայողական ավտոմեքենաներ, իսկ մնացած ավտոմեքենաները բաժանվելու էին տեսչական մարմինների ստորաբաժանումներին: Խոսքը վեց տեսչական մարմնին տրվող 91 ավտոմեքենայի մասին էր: Արդյունքում ստացվում էր, որ տեսչական մարմնի յուրաքանչյուր վարչության պետ ունենալու էր ծառայողական ավտոմեքենա:

«Պարո՛ն վարչապետ, առաջարկում եմ առաջին և երկրորդ նախագիծը դարձնենք զեկուցվող, քանի որ հանրային արձագանք է եղել»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Թեև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեմ էր, բայց չզեկուցվող առաջին և երկրորդ նախագծերը դարձան զեկուցվող, իսկ նախագծերի շուրջ հանրային հետաքրքրություն առաջացել էր Factor.am-ի նախորդ օրվա՝ «Տեսչական մարմինների ղեկավարները «պադավատներ» կունենան» վերտառությամբ հրապարակումից հետո: Տեսչական մարմիններին տրվող ծառայողական մեքենաների մասին մեր հրապարակումից հետո նախագծերի շուրջ բազմաթիվ քննադատական կարծիք հնչեցին ֆեյսբուք սոցիալական ցանցում: Թեմային անդրադարձավ նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: Պատգամավորն առաջարկում է «պադավատիզմի» մշակույթը չեզոքացնել:

«Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու՝ Կառավարության որոշման նախագծի հիմքում: «Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ: Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների՝ ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1.774-ի»,- ֆեյսբուքում գրել էր Էդգար Առաքելյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ճոխություն էր համարել այն, որ տեսչական մարմնի յուրաքանչյուր վարչության պետ պետք է ծառայողական ավտոմեքենա ունենա: Նախարարը նիստին հայտարարեց՝ ավտոմեքենաների այս թվաքանակը հակասում է Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին:

«Մեկական ավտոմեքենա նախատեսվում է տարածքային ստորաբաժանումների համար, ինչը նորմալ է, որովհետև գտնվում են մարզերում, ինչպես նաև մարմինների հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում, այսինքն՝ ամեն վարչությանը՝ մի մեքենա: Այդ մեքենաները հիմնականում վարչության պետերին են տրվում, բայց նրանք չպետք է ունենան մեքենաներ, պետք է լինեն հերթապահ մեքենաներ, որը կօգտագործի ցանկացած աշխատակից»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին առավել հետաքրքրեց վարչության պետերին տրվող ծառայողական ավտոմեքենաների հանգամանքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն, նշեց, որ ավտոմեքենաները ոչ թե տրվում են վարչության պետերին, այլ վարչություններին: Էդուարդ Աղաջանյանը որևէ խնդիր չէր տեսնում անգամ վարչություններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցում:

«Դա նորմալ է տեսչական մարմինների պարագայում՝ հաշվի առնելով, որ նրանք օրական կանչեր են ունենում»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Աշխատակազմի ղեկավարին չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին համոզել: Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ մեքենան տեսչական մարմնին չի ամրակցվում, որ, հարկ եղած դեպքում, վարչության պետն օգտագործի: «Ինչո՞ւ ենք ամրակցում կոնկրետ վարչությանը, արդյունքում գնում և դառնում է ծառայողական ավտոմեքենա»,- ասաց վարչապետը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի հարցադրումները՝ տեսչական մարմինների վարչության պետերին տրվող ծառայողական ավտոմեքենաների մասին, շրջանցում էր՝ մատնանշելով կառույցների մարզային ստորաբաժանումները: Արդյունքում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նախագծերը հանել օրակարգից, քննարկել բացերը և նոր միայն ընդգրկել Կառավարության նիստի օրակարգ:

Հիշեցնենք, որ  նախկինում հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում պետական համակարգում առկա ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: 2015 թվականին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դարձել է «պադավատապետություն» և բերել էր Դանիայի այն օրինակը, որ երկրի խորհրդարանում կա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան