«Գուցե որևէ մեկի աշխատանքից հեռանալով հարցը լուծվի». նախարարը՝ սոցապծառայության խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես տեղյակ եմ, որ համատեղ աշխատելու խնդիր կա և որոշակի գործողություններից ղեկավարն այնքան էլ բավարարված չէ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով Սոցիալական ապահովության ծառայությունում առաջացած խնդիրներին:

«Այս հարցն իրենք քննարկում են, և վստահեցնում եմ, որ եթե ընդունվի որոշում, ապա այն կլինի օրենքի շրջանակում: Որևէ մեկի իրավունքը չի ոտնահարվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս է՝ կառույցում տարաձայնություններ կան ծառայության ղեկավար Սուրեն Ղամբարյանի և աշխատակազմի միջև: Մասնավորապես, ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը և գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը հայտնել են, որ Սուրեն Ղամբարյանն իրենց դիմում գրելու և հեռանալու առաջարկություն է արել:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշտապես հանդիպումներ է ունենում և՛ սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի, և՛ տեղակալների հետ. «Դա լուծվող հարց է, լուրջ խնդիր չեմ տեսնում»:

Հարցին՝ լուծվելու է կողմերից մեկի աշխատանքից ազատմա՞մբ, թե՞, ի վերջո, կառույցում ընդհանուր հայտարարի կգան և կշարունակեն աշխատել, նախարարը պատասխանեց. «Իմ հանդիպումները և քննարկումները նպատակ են ունեցել բարելավելու աշխատանքը: Եթե դա չստացվի, ապա, գուցե, որևէ մեկի աշխատանքից հեռանալով հարցը լուծվի: Չգիտեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան